ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
02.05.2022 20:03ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հյուրընկալել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներ Թիմ Էյքին, Մատտիաս Գույոմարին և Արմեն Հարությունյանին:
Փաստաբանների պալատի նախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Փաստաբանների պալատի կառուցվածքը, գործառույթները և խոսել Հայաստանում փաստաբանական գործունեության առանձնահատկությունների մասին:
Դատավորների պատվիրակությունը շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը դատավորներին ներկայացրել է դպրոցում ընդունելության և ըստ մասնագիտացումների ուսուցման կարգը:
Այնուհետև, Հանրային պաշտպանի գրասենյակում շրջայցի ընթացքում գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը պատվիրակություններին ներկայացրել է հանրային պաշտպանների գործունեությանը, դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:
Բեռնել
Վերադառնալ