ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

29.04.2022 19:34

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ՝ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

     2022 թվականի ապրիլի 29-ին  «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի և Ֆրանսիայի Օ դը Սենի փաստաբանների միության հետ:

     Ձգտելով  խթանել միջազգային համագործակցությունը և այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները՝ համաձայնագրերի նպատակն է կողմերի միջև փաստաբանների և փաստաբանների միությունների գործունեության բնագավառում մշտական համագործակցության զարգացման համար հիմքերի ստեղծումը, տեղեկատվության փոխանակումը իրավունքի, դատական պրակտիկայի, օրենքների և ընթացակարգերի էական փոփոխությունների շուրջ:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ