ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ, ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
24.04.2022 17:46ՀՀ փաստաբանների պալատի , Փաստաբանական դպրոցի, Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցը։
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:
Սկսած 1915 թվականից` տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։
Բեռնել
Վերադառնալ