ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
23.03.2022 18:13Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Փաստաբանների պալատում շարունակվում է:
2022 թվականի մարտի 20-ին Փաստաբանների պալատ են այցելել ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի անդամներ:
Ուսանողներին ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը և ներկայացրել փաստաբանի դերն՝ արդարադատության համակարգում, Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործառույթներն ու առանձնահատկությունները:
Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին՝ Փաստաբանական դպրոց ընդունվելու կարգից մինչև ուսումնական գործընթաց, դասավանդման մեթոդներ, ինչպես նաև գործնականում փաստաբանական գործունեության հոգեբանական բարդություններ, մասնագիտական պաշտպանվածություն և այլն:
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը պատասխանել է այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Ունկնդիրները Փաստաբանների պալատում հյուրընկալվել էին առաջին անգամ և նրանց հնարավորություն է ընձեռնվել նաև շրջել շենքի վարչական տարածքում և անմիջականորեն ծանոթանալ աշխատանքային գործընթացներին:
Բեռնել
Վերադառնալ