ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

19.03.2022 14:57

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Ռուսաստանի Դաշնության մեծ թվով քաղաքացիներ, ում իրավունքների պաշտպանության առնչությամբ բազմաթիվ հարցեր են ծագել կապված ներպետական իրավական ընթացակարգերի մասին նրանց ցածր իրազեկվածության հետ,
     Նպատակ ունենալով նպաստելու Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև հասարակության մեջ փաստաբանի դերի և հանրային իրավագիտակցության բարձրացմանը, 
     Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության 2.1-րդ և 2.2.-րդ կետերով սահմանված իրավական կարգավորումները,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում, հասարակական հիմունքներով, 15.03.2022 թվականին ստեղծվել է փաստաբանների աշխատանքային խումբ, որի խնդիրն է աջակցել նշված անձանց՝ անվճար իրավաբանական առաջնային խորհրդատվության տրամադրմամբ: 
     Աշխատանքային խմբի օգնությանը դիմելու համար շահագրգիռ անձինք կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ՝ (+37410) 600 701, (+37410) 600 704, հեռախոսահամարներով կամ [email protected]  էլեկտրոնային փոստի միջոցով:


Բեռնել

Վերադառնալ