ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

17.03.2022 14:43

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

            ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողներին:

            Ողջունելով ուսանողներին՝ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը ներկայացրեց Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործառույթներն ու առանձնահատկությունները:

            Ուսանողներն իրենց հետաքրքրությունների շրջանակներում նաև իրազեկվեցին՝   արդարադատության համակարգում փաստաբանի դերի, փաստաբանի գործառույթների, փաստաբան դառնալու ընթացակարգի և անհրաժեշտ պայմանների մասին:

            Այնուհետև ուսանողները շրջեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին:


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ