ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԸ

24.11.2021 17:48

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԸ

  2021 թվականի նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար ամեն տարի կազմակերպվող  մրցույթի գրավոր փուլը:

  Մրցույթին մասնակացելու համար դիմել են 27 փաստաբաններ:

  Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի և մրցույթը հաղթելու դեպքում կընդգրկվեն հանրային պաշտպանի թեկնածությունների համալրված ցուցակում որում ընդգրկված փաստաբանների շարքից պետք է կատարվեն նշանակումներ:

  Հիշեցնենք, որ 2022 թվականի համար հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը հայտարարել է մրցույթ՝

     1) քաղաքացիաիրավական և վարչաիրավական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը, ինչպես նաև հետագա հնարավոր թափուր հաստիքները համալրելու համար.

     2) քրեական ուղղվածության հանրային պաշտպաններ նշանակելու համար՝ Երևան քաղաքի և մարզերի հանրային պաշտպանների թափուր տեղերը, ինչպես նաև հետագա հնարավոր թափուր հաստիքները համալրելու համար։

 


01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ