ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

24.11.2021 12:41

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

       ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը 2021 թվականի նոյեմբերի 22-ին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

       Քննարկումը վարել է Աժ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, որին մասնակցել են ԱԺ ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ինչպես նաև գրավատների ներկայացուցիչները:

       Քննարկման ընթացքում մասնակիցները Նախագծի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետերն ու առաջարկությունները:

       ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր հերթին մատնանշել և ներկայացրել է փաստաբանների պալատի կողմից վեր հանած Նախագծում առկա կանոնակարգումների վերաբերյալ խնդրահարույց հարցերը:

       ՀՀ փաստաբանների պալատի նկատառումներն ընդունելի են համարվել և փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք՝ ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ փաստաբանների պալատի աշխատակիցների համատեղ ներուժի ներդրմամբ լրամշակել քննարկվող օրենքի նախագիծը:



Բեռնել

Վերադառնալ