ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

13.10.2021 13:12

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

         ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ անցկացնել է վերապատրաստման դասընթացներ «ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը» թեմաներով:

         Հերթական վերապատրաստման դասընթացը տեղի ունեցավ

13․10․2021թ-ին «ՀՀ քրեական նոր օրենսգրքի կիրառման հիմնախնդիրները» թեմայով:

         Դասընթացի նպատակն է Հայաստանում արդարադատության որակի բարելավման համատեքստում բացահայտել քրեադատավարական նոր կարգավորումները և դրանց առանձնահատկությունները փաստաբանների (հանրային պաշտպանների) համար, ինչպես նաև․

  • Տեղեկացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքում անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունների մասին,
  • Լուսաբանել ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված պատժի նշանակման սկզբունքները,
  • Քննարկել ՀՀ քրեական նոր օրենսգրքում «Կյանքի դեմ ուղղված հանցագործություններ» գլխում տեղ գտած նորամուծությունները,
  • Քննարկել ՀՀ քրեական նոր օրենսգրքում «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում տեղ գտած նորամուծությունները          

       Սեմինարը վարում էր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, սեմինարին մասնակցում էր նաև միջազգային փորձագետ Օթիլիա Պակուրարին:

 



Բեռնել

Վերադառնալ