ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԸ» ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՌՆԱՐԿԸ
30.09.2021 17:36Այսօր՝ 30․09․2021թ-ին Անչափահասների Արդարության Խորհրդի նիստին ՀՀ փաստաբանների պալատը ներկայացրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում պատրաստած «ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԸ» ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՌՆԱՐԿԸ:
Ձեռնարկի միջոցով փորձ է արվում բացահայտել երեխայի լավագույն շահերի հասկացությունը, դրանց որոշման չափորոշիչները ընտանեկան վեճերով գործերի քննության փուլում, դատարանների իրավասությունը այդ շահերի բացահայտմանն ուղղված գոծողություններ ձեռնարկելիս, ինչպես նաև ընտանեկան վեճերով գործերի քննությանը պարտադիր մասնակցող և եզրակացություն տվող պետական մարմինների իրավասության շրջանակները և մի շարք այլ կարևորագույն խնդիրներ։
Մոտ ապագայում հասանելի կլինի նաև ուղեցույցի տպագրված տարբերակը:
Բեռնել
Վերադառնալ