ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
29.09.2021 18:04ՀՀ փաստաբանների պալատը 29․09․2021թ Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման դասընթաց «ՀՀ քրեական նոր օրենսգիրքը» թեմայով:
Դասընթացի նպատակն է բարելավել արդարադատության որակը Հայաստանում, ինչպես նաև․
- տեղեկացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած նոր ինստիտուտների և հայեցակարգերի մասին,
- պարզաբանել ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած նոր հասկացությունները և դրանց կիրառելիությունը պրակտիկայում,
- լուսաբանել ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված պատժելիությանն առնչվող առանձնահատկությունները,
- պարզաբանել ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված որոշ հանցագործությունների տեսակների հետ կապված նորամուծությունները:
Սեմինարը վարում էր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը, սեմինարին մասնակցում էր նաև միջազգային փորձագետ Օթիլիա Պակուրարին:
Բեռնել
Վերադառնալ