ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ

13.09.2021 00:25

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ

     2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:

     Քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան:

     Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

     ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի         նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):

     ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

     Բեռնել՝  Հաշվիչ հանձնաժողովի որոշումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու մասին

     Բեռնել՝  Հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը

     Բեռնել՝  Հաշվիչ հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը

 



Բեռնել

Վերադառնալ