ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱՎԵՃ
09.09.2021 19:49ՀՀ փաստաբանների պալատը 08․09․2021թ․ կազմակերպել էր բանավեճ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Սիմոն Բաբայանը և Գևորգ Գյոզալյանը:
Փաստաբանների պալատի նախագահի երրորդ թեկնածու Թամարա Պողոսյանը ինքնաբացարկի դիմումի համաձայն դուրս էր եկել ընտրապայքարից:
Բանավեճը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Բանավեճի ընթացքում թեկնածուները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, հարցեր են ուղղել միմյանց և պատասխանել են ներկա գտնվող փաստաբանների հարցերին:
Բանավեճի մուտքն ազատ էր բոլոր փաստաբանների համար, իսկ ամբողջ ընթացքը հեռարձակվում էր առցանց:
Բանավեճը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:
Բեռնել
Վերադառնալ