ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ

06.09.2021 20:56

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ

       ՀՀ փաստաբանների պալատը 2020թ. պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերած փաստաբաններին խրախուսելու նպատակով 06․09․2021թ-ին կազմակերպել էր միջոցառում:

       Միջոցառման ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է ներկաներին և փաստաբանների պալատի անունից շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերած փաստաբաններին:

       «Օգնելով պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինվորների ընտանիքի անդամներին, դուք ոչ միայն հայրենիքի նկատմամբ ձեր պարտքն եք կատարել, այլև հանրությանը ցույց եք տվել, որ փաստաբանը, իրոք բարձր իրավագիտակցություն ունեցող և հայրենիքի նկատմամբ մեծ պատասխանատվության զգացում ունեցող անհատ է։ Փաստաբանները նաև պատերազմի օրերին են շատ ակտիվ եղել, ինչպես պատերազմական գործողություններին մասնակցելով, այնպես էլ՝ թիկունքում կազմակերպչական գործողություններով ներգրավվել և օժանդակել են մեր հայրենակիցներին»,-իր խոսքում նշել է Արա Զոհրաբյանը:

       ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալագրեր է հանձնել փաստաբաններ Հասմիկ Կարապետյանին, Կարեն Թումանյանին, Ամալյա Խալաթյանին, Սամվել Ջաբաղյանին, Լիաննա Գասպարյանին, Քրիստինե Գևորկյանին, Արթուր Քյարունցին, Արմեն Վարդանյանին, Միշա Էլոյանին, Արմինե Ղասաբողյանին, Համբարձում Հարությունյանին, Նազելի Տեր-Պետրոսյանին, Գուրգեն Գրիգորյանին, Ռուբեն Ասատրյանին, Խաչատուր Ղանդիլյանին, Կարինե Խաչատրյանին, Հրանտ Կարապետյանին, Անուշ Մխիթարյանին, Անժելիկա Հակոբյանին, Արմինե Ավագյանին, Գայանե Հովակիմյանին, Մամիկոն Մանուկյանին, Կարեն Ղոնյանին, Արարատ Անտոնյանին, Վերոնիկա Ալեքսանյանին, Վարդանուշ Կավալյանին, Գայանե Գևորգյանին, Հայարփի Սարգսյանին, Վահան Հովհաննիսյանին, Սուզաննա Խչեյանին, Նարե Ավետիսյանին, Վահան Գևորգյանին, Գայանե Գրիգորյանին, Անի Ալավերդյանին և Ալեքսանդր Հարությունյանին:  

       Միջոցառման պատվավոր հյուրերն էին փաստաբաններ Մաի Հակոբյանը, Կարեն Լևոնյանը և Խաչիկ Դանիելյանը:

       Միջոցառումն ավարտվել է «Չպարտվածները» ֆիլմի ցուցադրմամբ՝ փաստաբաններ Մաի Հակոբյանի, Կարեն Լևոնյանի և Խաչիկ Դանիելյանի որդիներ՝ Հրաչիկ Ավետիսյանի, Լևոն Լևոնյանի և Միքայել Դանիելյանի հիշատակին նվիրված:

        Հ.Գ. Շնորհակալագրեր ստացած փաստաբանների մասին տեղեկությունները ՀՀ փաստաբանների պալատը ճշտել էր հարցումների միջոցով: Նկատի ունենալով այն, որ 2020թ. պատերազմում զոհված, անհետ կորած կամ վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրած ոչ բոլոր փաստաբանների մասին տեղեկություններին է տիրապետում ՀՀ փաստաբանների պալատը, ուստի հայտնում ենք, որ հավելյալ տեղեկությունների ստացման դեպքում, այս նախաձեռնությունը կշարունակվի:

 

       ՀՀ փաստաբանների պալատի

       Մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Բուջատյան


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ