ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ
03.08.2021 14:38Փաստաբանների պալատի խորհուրդը 2021թ. հուլիսի 29-ի թիվ 11/25-Լ որոշմամբ միաձայն հաստատել է դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը նոր խմբագրությամբ:
Գնացուցակում նշված գներն ավելացվել են: Նոր խմբագրությամբ հաստատված գնացուցակը գործում է 2021 թվականի օգոստոսի 1-ից:
Գնացուցակը կնքված և ստորագրված տեղադրված է կայքում, ինչպես նաև ուղարկվել է ՀՀ դատական դեպարտամենտին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին, ՀՀ վարչական դատարանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին և ՀՀ վճռաբեկ դատարանին:
Բեռնել
Վերադառնալ