ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԶԱԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԽԱՂԵՐԸ
07.06.2021 17:042021 թվականի հունիսի 6-ին տեղի ունեցան ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի կազմակերպած «Փաստաբանների ֆուտզալի գավաթ 2021» մրցաշարի երկրորդ խմբի խաղերը:
Երկրորդ խմբում ընդգրկված էին «Արարատ», «Օլիմպ», «Երևան» և բացառապես Փաստաբանական դպրոցի ունկնդիրներից կազմված «Փաստաբանական դպրոց» թիմերը:
Ներխմբային խաղերի արդյունքներով երկրորդ խմբի առաջատարը «Փաստաբանական դպրոց» թիմն է (մասնակիցներ՝ Վահան Սարգսյան, Էդգար Արսենյան, Վաչե Սիմոնյան, Արամ Կարապետյան, Արման Չոբանյան, Գարիկ Նահապետյան, Հարություն Հարությունյան):
Խմբային խաղերն ավարտվել են և երկու խմբերի առաջատարները եզրափակիչ խաղերում կչափեն իրենց ուժերը մրցանակային տեղերի համար:
Մրցանակային տեղերի համար պայքարից դուրս մնացած թիմերը կարող են անցկացնել ևս մեկ ընկերային խաղ:
Եզրափակիչ խաղերի ավարտից հետո կամփոփվեն մրցաշարի արդյունքները, կկատարվի մրցանակաբաշխության արարողություն:
Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ մրցանակային տեղեր գրաված թիմերը՝ պատվոգրերով և մեդալներով:
Մրցանակները հաղթողներին կհանձնեն ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանը և հռչակավոր ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Եզրափակիչ խաղերը և մրցանաբաշխությունը տեղի կունենան Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, սկիզբը՝ 2021թ-ի հունիսի 13-ին, ժամը 10:30-ին: Մուտքն ազատ է:
Բեռնել
Վերադառնալ