ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
28.05.2021 16:14
ՀՀ փաստաբանների պալատում 2021 թվականի Մայիսի 27-ին փաստաբանների միջև տեղի է ունեցել շախմատի առաջնություն: Մրցաշարին մասնակցել են ավելի քան երեսուն փաստաբաններ:
Խաղը անց է կացվել շվեյցարական անհատական ձևաչափով, այն է՝ խաղը անցկացվում է յոթ փուլով, հավասար միավորներ ունեցողները խաղում են միմյանց դեմ: Առավելագույն խաղային միավոր ունեցողը ճանաչվում է հաղթող:
Խաղի հաղթողներ են ճանաչվել Մեժլումյան Կարենը (4-րդ հորիզոնական), Վարդապետյան Լևոնը (3-րդ հորիզոնական), Վարդանյան Արմենը (2-րդ հորիզոնական) և Ապրեսյան Զոհրակը (1-ին հորիզոնական):
Հաղթողներին պատվոգրերով և մեդալներով պարգևատրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Լավագույն 9 խաղացողներից ձևավորվել է ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը, որը սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին կմասնակցի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ակադեմիայի կողմից կազմակերպված Հայաստանի կորպորացիաների միջև անց կացվող գրան-պրի մրցաշարին Հայաստանի շախմատի ակադեմիայում /հասցե՝ ք․ Երևան, Շևչենկո 34/։
ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը կներկայանա հետևյալ կազմով.
Rank |
Name |
FED |
Pts |
BH. |
1 |
Ապրեսյան Զոհրակ |
ARM |
6 |
28 |
2 |
Վարդանյան Արմեն |
ARM |
5½ |
26½ |
3 |
Վարդապետյան Լևոն |
ARM |
5½ |
23½ |
4 |
Մեժլումյան Կարեն |
ARM |
5 |
28½ |
5 |
Սահակյան Հայկ |
ARM |
5 |
25½ |
6 |
Շահմուրադյան Աշոտ |
ARM |
5 |
20½ |
7 |
Ամիրխանյան Սերգեյ |
ARM |
4½ |
29½ |
8 |
Ղարիբյան Հմայակ |
ARM |
4½ |
27½ |
9 |
Մարտիրոսյան Մարտիկ |
ARM |
4½ |
24½ |
Բեռնել
Վերադառնալ