ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴՐԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

09.04.2021 17:50

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆ ՍԵԴՐԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

   Ցավով տեղեկացանք, որ 2021 թվականի ապրիլի 9-ին կյանքից հեռացել է մեր գործընկեր փաստաբան Սեդրակ Ասատրյանը:

   Սեդրակ Ասատրյանը 2008 թվականից հանդիսանում է փաստաբան, իսկ 2017 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Սեդրակ Ասատրյանը «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի համահիմնադիրն է և բազմամյա ղեկավարը, բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ էր, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր») և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի համահեղինակ:

   Սեդրակ Ասատրյանը հատկապես կարևորում էր երիտասարդներին, իրեն էլ համարում էր երիտասարդ:

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, այդ թվում՝ խորհրդի կազմը և աշխատակազմը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Սեդրակ Ասատրյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

   Սեդրակ Ասատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 10-ին, ժամը 16:30-ից` Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 11-ին  ժամը 14:00-ին՝ նույն եկեղեցուց:

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ