ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

06.03.2021 14:04

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր՝ 06․03․2021թ-ին, ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենում ընդհանուր ժողով՝ «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» և «ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն» օրակարգային հարցերով:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեն 2289 փաստաբան:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 09:30-ին և կտևի մինչև ժամը 17:30-ը: Քվեարկությունից հետո կսկսվի քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 600 փաստաբան:

Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի խորհուրդն ունի տասներկու անդամ: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով:

Կարգապահական վարույթի գործը ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստում են այդ նպատակով ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով չորս տարի ժամկետով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված քսան գործը նախապատրաստող անձինք:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ