ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

01.03.2021 13:21

ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է: 

Փաստաբանների խմբի հետ կապ հաստատելու համար շահառու աշխատողները կարող են դիմել փաստաբանների խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (077-00-77-92):



Բեռնել

Վերադառնալ