ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆ» ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ
12.01.2021 17:102021 թվականի հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միության տնօրեն Կարեն Հակոբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի կողմերը պատրաստակամություն են հայտնել՝
1. Համատեղ մշակել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական կամ այլ թեմաների վերաբերյալ ծրագրեր և դասընթացներ (սեմինարներ).
2. Պալատի և Միության անդամների համար կազմակերպել համատեղ մարզական, մշակութային միջոցառումներ, մրցախաղեր և նպաստել Պալատի և Միության անդամների փոխադարձ շփման, կապերի հաստատման և համագործակցության ապահովումը.
Յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ Փաստաբանների պալատի աշխատակազմի և կամավոր փաստաբանների միջոցով պահեստազորի սպաներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Միությունը փաստաբանների համար կազմակերպելու է մարտական պատրաստության (այդ թվում՝ կրակային, մարտավարական) տեսական և գործնական պարապունքներ:
Բեռնել
Վերադառնալ