ՀՀ Փաստաբանների Պալատ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» համաժողով

24.06.2013 10:09

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Իրավաբանների համահայկական խորհրդակցություն» կազմամերպությունը 2013թ. հուլիսի 5-6-ին Երևանում կազմակերպելու է իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»:

ՀՀ փաստաբանների պալատը և իր ադմաները հրավիրված են մասնակցելու համաժողովին, ուստի Պալատը կոչ է անում փաստաբաններին, հատկապես՝ միջազգային իրավունքի մասնագետներին, մասնակցել հիշատակված միջոցառմանը: Պալատը նաև հորդորում է փաստաբաններին համաժողովին հանդես գալ համապատասխան զեկույցներով:

Համաժողովին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել Պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 56-57-92 +115 (Արման Պողոսյանին, [email protected]):

Կցվում է ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:

 



Բեռնել

Վերադառնալ