ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ
21.12.2020 19:10ՀՀ փաստաբանների պալատի՝ 18.12.2020թ. ակումբի նիստի քննարկման արդյունքում ակումբին մասնակցող փաստաբաններն ընդգծել են փաստաբանական հանրույթի կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին խիստ արձագանքելու մոտեցումը: Առաջարկվել է միանալ բողոքի ակցիաներին, այդ թվում դատական նիստերին և դատավարական (քննչական) գործողություններին չմասնակցելու ձևով:
Քննարկման արդյունքում ակումբին մասնակցող փաստաբանները որոշել են՝
1. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ից միանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն ուղղված բողոքի ակցիաններին, այդ թվում՝ գործադուլին:
2. 2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվել դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետևյալ փաստաթղթերը փոխանցելու նպատակով՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Այս նախաձեռնությանը միացել են նաև փաստաբաններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերից:
Հ․Գ․ Տեղեկացնում ենք, որ՝
1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:
2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ:
Բեռնել
Վերադառնալ