ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՆՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

06.08.2020 19:25

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՆՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Տեղեկացնում ենք, որ այսօր Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ:

Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին:

Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792:



Բեռնել

Վերադառնալ