ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

30.07.2020 15:56

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ փաստաբանների պալատը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը համատեղ նախաձեռնում են տեղեկատվության ազատության ոլորտում ռազմավարական դատական նոր գործերի ստեղծում։ Մասնագիտական այս փորձառու կառույցների համատեղ ջանքերի նպատակն է ապահովել տեղեկատվության ազատության օրենսդրության պատշաճ կիրառումը ՀՀ-ում և իրականացնել տեղեկություն ստանալու խախտված իրավունքի դատական պաշտպանություն։

 Մինչ 2018 թվականը այս ոլորտում ԻԱԿ-ը նախաձեռնել և իրականացրել է շուրջ 70 դատական գործ, որոնց 75 տոկոսն ավարտվել է դրական արդյունքով։ Դատական ակտերի հիման վրա կազմակերպությունը և իր շահառուները ստացել են մինչ այդ մերժված տեղեկությունները։ Տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք համարվող այս պրակտիկան առաջիկայում կշարունակվի ՀՀ փաստաբաների պալատի աջակցությամբ և համատեղ ջանքերով։



Բեռնել

Վերադառնալ