ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԹԵՄԱՅՈՎ

29.07.2020 17:55

Հարգելի՛ փաստաբաններ,

31.07.2020թ. ժամը 18:30-20:30-ն ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար դասընթաց «Ժառանգության ինստիտուտ» թեմայով:

-  Դասընթացը կվարի նոտար Գուրգեն Գյուլնազարյանը:

-  Դասընթացին կարող եք միանալ Ձեր գտնվելու վայրից:

-  Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 30.07.2020թ. ժամը 18:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը:

-  Դասընթացին նախապես գրանցված փաստաբանների էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի հրավեր, որն ակտիվացնելով կմիանաք դասընթացի հարթակին:

-  Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Տեղեկացնում ենք նաև, որ դասընթացի հրավերը կստանաք «Zoom» հարթակից, որին միաժամանակ կարող է միանալ մինչև 100 մասնակից, ուստի գրանցման առաջնահերթությունը տրվելու է առավել վաղ գրանցված 100 փաստաբանի:

Հետևապես, խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ դասընթացին մասնակցելու եք:

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նախորդիվ գրանցված մի շարք փաստաբաններ մուտք չեն գործել համակարգ, որի հետևանքով ավելի ուշ գրանցման հայտ ներկայացրած փաստաբանները հրավեր չեն ստացել և չեն կարողացել մուտք գործել համակարգ, ուստի բոլոր հայտ ներկայացրած փաստաբաններին համակարգ մուտք գործելու հրավերը կուղարկվի և նախատեսված ժամին համակարգ մուտք գործած 100 փաստաբանները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացին:



Բեռնել

Վերադառնալ