ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2020 16:37

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ԵՌԱՏՈՆԻ կապակցությամբ: Ինչպես 75 տարի առաջ՝ Մեծ հայրենականին տարած հաղթանակում, այնպես էլ 28 տարի առաջ՝ Արցախում, մեր ավագ սերնդի հայրենակիցները կյանքի գնով վաստակեցին մեր բոլորի ապրելու իրավունքը: Սրանով ապահովեցին հայ ժողովրդի հարատևությունը: Թուրքերի կողմից հայ ժողովրդի բնաջնջման ՝ ցեղասպանության, գաղափարի խաթարումից հետո, Մեծ հայրենականն էլ, Արցախյան հերոսամարտն էլ դարձան հայ ժողովրդի վերածնունդը: Հայրենական պատերազմին մասնակցել են նաև փաստաբաններ, որոնցից այսօր մեզ հետ են Մայիս Ավետիսյանը և Հրաչիկ Գոգինյանը: Մաղթում եմ նրանց առողջություն ու երկար տարիների կյանք:

ՀՀ փաստաբանների պալատի

նախագահ

Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ