ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

10.03.2020 18:49

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

2020 թվականի մարտի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ մասնակցել են նաև ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ՝ Հարութ Ակլունցը, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյանը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն՝ Սիմոն Բաբայանը:

Քննարկման ընթացքում Արա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում փաստաբանական գործունեությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև խոսել է հանրային պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ ՀՊԳ) կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրների մասին:

Փաստաբանությանն առնչվող խնդիրներից Արա Զոհրաբյանը խոսել է ձերբակալված կամ կալանավորված փաստաբանի տեսակցության, փաստաբաններին վիրավորելու և զրպարտելու, փաստաբանների կողմից իրականացվող հարցումների, դատավարական խնդիրների և փաստաբանությանն առնչվող այլ հարցերի մասին և ներկայացրել դրանց լուծման առաջարկներ:

Միաժամանակ, ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել նշված խնդիրների մասին ամփոփ տեղեկանք՝ դրանց լուծման առաջարկներով:

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար իրավաբանական օգնությունն ապահովող հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության հետ կապված Արա Զոհրաբյանը հրապարակել է ՀՊԳ գործերի վիճակագրական տվյալները և ներկայացրել է հանրային պաշտպանների սոցիալական երաշխիքների, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, գործերի քանակի և հանրային պաշտպանների վարձատրության հարաբերակցության, արտաժամյա աշխատանքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների և այլ հարցերի մասին:

ՀՊԳ գործունեության հետ կապված խնդիրների մասով նույնպես հանձնաժողովին են ներկայացվել է առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկների մասին ամփոփ տեղեկանք:

Բեռնել փաստաբանության խնդիրների վերաբերյալ 10.03.2020թ. տեղեկանքը.

Բեռնել ՀՊԳ գործունեության խնդիրների վերաբերյալ 10.03.2020թ. տեղեկանքը.

Բեռնել ՀՊԳ գործունեության խնդիրների վերաբերյալ 10.03.2020թ. տեղեկանքի հավելվածը (վիճակագրական տվյալները).



Բեռնել

Վերադառնալ