ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ

10.03.2020 17:09

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ

«Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը կարգավորում է հանրային ծառայության (հանրային պաշտոն զբաղեցնելու) հիմքով փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման հարցը:

21.01.2020 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված և 2020 թվականի փետրվարի 22-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով արտոնագրի կասեցման առավելագույն հինգ տարվա ժամկետը հանվել է:

Նշվածի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 04.03.2020 թվականի նիստում քննարկել է «Փաստաբանության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման հարցը և որոշել է, որ՝

1) 2020 թվականի փետրվարի 22-ի դրությամբ արտոնագրի կասեցման 5 (հինգ) տարվա ժամկետը լրացած և գործողությունը չդադարեցված արտոնագրերի, ինչպես նաև արտոնագրի կասեցման 5 (հինգ) տարվա ժամկետը չլրացած արտոնագրերի գործողությունը պետք է համարել կասեցված՝ հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու ժամկետով.

2) զբաղեցրած պաշտոնից ազատվելուց կամ հանրային ծառայությունը դադարեցվելուց հետո` 1 (մեկ) տարվա ընթացքում, փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու համար դիմում չներկայացվելու դեպքում փաստաբանի արտոնագրի գործողությունը պետք է դադարեցվի.

3) մինչև 2020 թվականի փետրվարի 22-ը զբաղեցրած պաշտոնից ազատված կամ ծառայությունը դադարեցված փաստաբանի  նկատմամբ վերը նշված ենթակետում սահմանված 1 (մեկ) տարվա ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել 2020 թվականի փետրվարի 22-ից:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 04.03.2020թ. թիվ 5/14-Լ որոշումը.



Բեռնել

Վերադառնալ