ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԵՎ ԻՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

21.01.2020 15:10

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԵՎ ԻՐ ՎՍՏԱՀՈՐԴԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն որտեղ նշվում է․ «2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:

Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական  վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից և կցվել քրեական գործի նյութերին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:

Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»:



Բեռնել

Վերադառնալ