ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 101-ԱՄՅԱԿԻ ՕՐԸ 57 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՐՔԵՐԸ

09.12.2019 20:22

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 101-ԱՄՅԱԿԻ ՕՐԸ 57 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՐՔԵՐԸ

Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 57 շրջանավարտներ 2019թ. դեկտեմբերի 6-ին ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները միաձայն քվեարկել են արտոնագրեր տալու օգտին, քանի որ շրջանավարտները հաղթահարել են որակավորման երկու փուլերի  քննությունները:

Ողջույնի խոսքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնք նոր մուտք գործող փաստաբաններին խորհուրդ է տվել խուսափել  կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավվելուց: Նրա համոզմամբ կոռուպցիան մասնագիտական առումով զարգանալու հնարավորություն չի տալիս փաստաբանին:

«Պատկերացրեք դուք աշխատեք, չարչարվեք հայցադիմում կամ բողոք կազմեք, խորհրդակցեք ձեր գործընկերների հետ, նախադեպեր ուսումնասիրեք և որևէ պաշտոնատար անձ կոռուպցիայի գնով ձեր բողոքը մերժի: Այդ անարադարությունը ձեզ համար էլ արգելակող է լինելու: Սա է հիմնական պատգամը: Հաջորդը կցանկանայի նշել, որ դուք փաստաբանական համայնք մուտք եք գործում ձեր ձեռք բերած գիտելիքների միջոցով: Դա նշանակում է, որ դուք մեր համայնք մուտք եք գործել մաքուր, բաց պայմաններով և հորդորում ենք, որպեսզի այդպես էլ շարունակեք աշխատել»,- նշել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, շնորհավորելով որակավորման քննությունները հանձնած և փաստաբանի երդում տալուն պատրաստ հավակնորդներին, նշել է,-«Դուք բավականին կրթական դժվարությունների միջով անցել ու հասել եք այս կարգավիճակին: Վստահ եմ, որ մասնագիտական գործունեությանն անցելիս վստահ եմ կապը չեք կտրի Փաստաբանական դպրոցից, Փաստաբանների պալատից: Մենք միասին դեռ շատ միջոցառումներ պետք է իրականացնենք, մեկ անգամ ևս շնորհավորում եմ փաստաբան դառնալու կապակցությամբ»:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող ունկնդիրներին հայտնել է, որ փաստաբանությունը հնարավորություն կտա ֆինանսական առումով լինել բարեկեցիկ, մասնագիտական բավարարվածություն ու հաջողություններ ունենալ: «Իրավական ընկալման առումով մաղթում եմ, որպեսզի միշտ օրինակելի լինեք: Ձեր օրինակով ձեր ընկերները, երեխաները հարազատ մարդիկ ցանկանան դառնալ փաստաբան»,- նշել է փաստաբանը:

Պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նույնպես շնորհավորել է փաստաբանական դպրոցի շրջանավարտներին ու խորհուրդ տվել երբեք խոցելի չլինել: «Խոցելի չլինելու համար երկու բան է պետք: Փաստաբանը պետք է իր գործն անի պրոֆեսիոնալ դաշտում և իր փառքը կգա: Այն ժամանակ, երբ շտապեցիք ու ձգտեցիք փառքին, խնդիր եք ունենալու, քանի որ ձեր յուրաքանչյուր քայլ լինելու է խոշորացույցի տակ: Դուք հետագայում քննչական գործերով եք ներգրավելու և ձեր ամեն ինչը ստուգվելու է, այնպես որ հիմիկվանից ճիշտ կլինի սկսեք մաքուր և շարունակեք այդպես մնալ»,-նշել է Սեդրակ Ասատրյանը:

Խորհրդի անդամ Գայանե Դեմիրչյանն էլ շնորհավորական իր խոսքում կարևորել է փաստաբանի մասնագիտության դերը արդարադատության կայացման գործում և նշել, որ,-«Արդարադատության կատարելությանը հասնելու համար ձեր գործունեության հիմքում պետք է ունենաք գիտելիքը, որը պետք է անընդհատ կատարելագործեք: Ես ցանկանում եմ, որ երբեք չսահմանափակվեք ունեցած գիտելիքով և անընդհատ զբաղվեք ինքնակատարելագործմամբ»:

 

 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ