ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

03.12.2019 19:22

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ելնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավոր անհրաժեշտությունից՝

ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատ:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792):

 



Բեռնել

Վերադառնալ