ՄՈՆՊԵԼԻԵՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
25.10.2019 18:10ՀՀ փաստաբանների պալատում Մոնպելիեյի փաստաբանների միության և Մոնպելիեի փաստաբանների միությանը կից գործող մարդու իրավունքների հաստատության միջև համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ «Փաստաբանի արտահայտվելու ազատությունը. սահմանափակումները և դերը արդար քննության շրջանակներում» խորագրով:
Բացման խոսքերով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Մոնպելյեյի փաստաբանների միության նախագահ Ռեմի Լևին:
Քննարկմանը զեկուցումներով են հանդես եկել՝
- Մոնպելիեի փաստաբանների միության նախկին նախագահ - Լյուք Կիրքյաչարյանը - անհատական մոտեցում և դեոնթոլոգիա,
- փաստաբան Ֆարիզա Թումին - Դեոնթոլոգիա. փաստաբանի արտահայտվելու ազատության սահմանափակումները դրսևորվող վարքագծի շրջանակներում,
- փաստաբան Կլեռ Մագուելոն Լեռոյ - հակասելու սկզբունքը,
- փաստաբան Սելին Վիլա - փաստաբանի արտահայտվելու ազատության սահամանափակումը քաղաքացիական դատավարության շրջանակում,
- փաստաբան Մարի-Պոլ Կանիզարես - փաստաբանի արտահայտվելու ազատության սահամանափակումը քրեական դատավարության շրջանակում, փաստաբան Ժան-Լուք Վինքել - պայմանագրային կոնսենսուս և արբիտրաժի այլընտրանք:
Քննարկման ավարտից հետո հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի, այդ թվում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել են տեխնիկական պայմաններին և հնարավորություններին:
Բեռնել
Վերադառնալ