ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՄԱՐՄԱՐԵ ԱՐԾԻՎ» ՄՐՑԱՆԱԿԻՆ
06.11.2019 16:21«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» աշնանային եթերաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել փաստաբան, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի փաստաբանների թիմի անդամ Լևոն Սահակյանը։
Խաղի ավագների և հովանավորների քվեարկության արդյունքում աշնանային եթերաշրջանի լավագույնն է ճանաչվել Սողոմոն Թեհլերյանի մասին Լևոն Սահակյանի կողմից ներկայացված հարցը։ Փաստաբանն արժանացել է «Մարմարե արծիվ» մրցանակին: Լևոն Սահակյանի հարցը վերաբերել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 20-րդ դարասկզբին կատարած սխրանքին ու դրանից հետո արված մի լուսանկարի պատմությանը:
Խաղի ընթացքում հարցը հնչեցվել է հետևյալ կերպ․ «Այս լուսանկարն արվել է նախորդ դարի 50-ական թվականներին: Տարիներ անց Խորհրդային Հայաստանի պարբերականներից մեկում տպագրված հոդվածում նշվում է, որ երբ այս տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է նրան լուսանկարվել նման դիրքով:
Հարց:
Ո՞վ է լուսանկարում պատկերված տղամարդը:
Պատասխան:
Երբ տղամարդը դիրք է ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է առաջ պարզել այն մատը, որով սեղմել էր ատրճանակի ձգանը՝ Թալեաթ փաշային գնդակահարելիս։
Այդ մարդը Սողոմոն Թեհլերյանն է:»
Լևոն Սահակյանը, բացի «Մարմարե արծիվ» գլխավոր մրցանակից, պարգևատրվել է 300 հազար ՀՀ դրամով և հաղորդման հովանավորների կողմից ստացել է մի շարք այլ արժեքավոր մրցանակներ։
Բեռնել
Վերադառնալ