ՀՀ Փաստաբանների Պալատ

ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

03.06.2019 11:26

ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի փաստաբաններ,

 ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը ս. թ. հունիսի 8-ին և 15-ին  շաբաթ, ժամը 10:00-ին կազմակերպում է «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2019» մինի ֆուտբոլի մրցաշար «Միկա» մարզահամալիրի ֆուտբոլի փոքր բացօթյա մարզադաշտում, Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 41 հասցեում (Գարեգին Նժդեհի հրապարակից 1 կիլոմետր հեռավորությամբ, նախկին Հայէլեկտրո գործարանի հարևանությամբ):

Ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել անհատապես կամ  թիմային եղանակով: Մինչև սույն թվականի հունիսի 7-ը զանգահարեք 010 600 701 հեռախոսահամարին և գրանցվեք՝ հայտնելով Ձեր անունը,  ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները, իսկ թիմով հանդես գալու դեպքում նաև փաստաբանական կամ իրավաբանական գրասենյակի տվյալները, թիմի անվանումը:

Հունիսի 15-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը: 1-3-րդ տեղերը կպարգևատրվեն թիմային գավաթներով պատվոգրերով և մեդալներով: Մրցաշարից հետո լավագույն խաղացողներից  կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի ֆուտբոլի հավաքական թիմը այլ կառույցների թիմերի հետ մրցակցելու համար:

Հարագանքով

ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի

ղեկավար Վրեժ Խաչիկյան



Բեռնել

Վերադառնալ