ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ-ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ

10.05.2019 16:36

ՀՀ փաստաբանների պալատում, ավանդույթի համաձայն, արդեն հինգերորդ տարին է, ինչ հյուրընկալվում են Հայրենական պատերազմի մասնակից-փաստաբանները:

Հայաստանի փաստաբանների պալատի անդամներ Նարիման Միրզաբեկյանը, Հրաչիկ Գոգինյանը և Մայիս Ավետիսյանը Երկրորդ աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում իրենց ավանդն են ներդրել ԽՍՀՄ տարած հաղթանակում:

Ցավոք օրեր առաջ նրանցից տարիքով ավագը՝ Նարիման Միրզաբեկյանը, հեռացավ կյանքից: Այսօր՝ մայիսի 10-ին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Պալատի նախագահը շնորհավորել է վետերան-փաստաբաններին մայիսյան եռատոնի կապակցությամբ:

 Հանդիպման ավարտին վետերաններին նվիրվել է Սասունցի Դավիթ արծաթե հուշադրամներ, ինչպես նաև անվանական գինիներ:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ