ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

04.04.2019 13:45

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Դատական համակարգում առկա որոշակի խնդիրներին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել այն խնդիրները, որոնց հանդիպում են փաստաբանները՝ մասնագիտական գործունեության առօրյայում դատարանների հետ առնչվելիս: Գրությամբ ոչ միայն նշվել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, այլ նաև ներկայացվել են դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ:

Մասնավորապես՝ գրությամբ նշվել է մարզերում ոչ աշխատանքային օրերին հերթապահության բացակայության, «ԴԱՏԱԼԵՔՍ» դատական տեղեկատվական համակարգում դատական գործերի վերաբերյալ տեղեկություն չլրացնելու (ուշ լրացնելու), դատարանների կողմից կատարողական թերթերն ուշ տրամադրելու և այլ խնդիրների մասին:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 04.04.2019թ. գրությունը.



Բեռնել

Վերադառնալ