ՀՀ Փաստաբանների Պալատ

ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

11.02.2019 14:12

Հարգելի փաստաբաններ,

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 08.02.2019թ. թիվ 33-Ա որոշմամբ ձևավորվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունների և լրացումների նախագիծ մշակող աշխատանքային խումբ, որը երեք ամսվա ընթացքում մշակելու է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունների և լրացումների նախագիծ և ներկայացնելու է փաստաբաններին՝ դիտողությունների, առաջարկությունների և կարծիքների համար:

Եթե ունեք Փաստաբանի վարքագծի կանոնագրքի փոփոխությունների և/կամ լրացումների առաջարկներ, ապա խնդրում ենք դրանք ուղարկել նշված աշխատանքային խմբի համակարգող, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան  Էմիլ Ամիրխանյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 08.02.2019թ. թիվ 33-Ա որոշումը



Բեռնել

Վերադառնալ