ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

08.02.2019 12:15

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

Հարգելի փաստաբաններ․

Ի կատարումն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջների՝ առաջիկայում www.azdarar.am կայքում հրապարակվելու է փաստաբանների ցուցակը։

2019 թվականին հրապարակվելիք Փաստաբանների ցուցակում հնարավոր անճշտությունների բացառման նպատակով խնդրում ենք մինչև 2019թփետրվարի 20-ը  համապատասխան դիմումով ներկայացնել տեղեկություններ Ձեր մասնագիտացման, ինչպես նաև Ձեր հետ կապ հաստատելու հնարավոր միջոցների մասին՝ նշելով առնվազն հետևյալ տվյալները․

- անունը և ազգանունը, արտոնագրի համարը, մասնագիտացումը, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն։

Ձեր ցանկությամբ կարող են մատնանշվել նաև տեղեկություններ աշխատանքի վայրի (գործատուի  անվանման), աշխատանքի վայրի հասցեի և հեռախոսահամարի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ www.azdarar.am կայքում պարտադիր հրապարակվելու է փաստաբանի անունը և ազգանունը, արտոնագրի համարը, մասնագիտացումը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև տեղեկություններ աշխատանքի վայրի  հասցեի և  հեռախոսահամարի  վերաբերյալ։ Իսկ եթե փաստաբանը չի ներկայացրել տեղեկություններ աշխատանքի վայրի հասցեի վերաբերյալ, ապա հրապարակվելու է վերջինիս հաշվառման (բնակության) վայրի հասցեն։

 

Բեռնել դիմումի ձևաթուղթը



Բեռնել

Վերադառնալ