ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

08.01.2019 11:30

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Ժնևի Հայաստան Հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը Սյունիքի մարզում:

2019թ. փետրվար ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Սիսիան       (փետրվարի 8-ին),       Գորիս      (փետրվարի 9-ին), Կապան (փետրվարի 10-ին) և Մեղրի (փետրվարի 11-ին) համայնքներում քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է փաստաբանների մրցույթ՝ Սյունիքի մարզից (նշված համայնքներից) թվով 8 փաստաբաններ ընտրելու համար: Նշված համայնքներից յուրաքանչյուրում իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար նախատեսվում է ներգրավել երկուական փաստաբան:

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածության փաստաբանները Սյունիքի մարզից:

Նախապատվությունը կտրվի Պալատի նմանատիպ ծրագրերին նախկինում չմասնակցած, ինչպես նաև համապատասխան համայնքներում գործող փաստաբաններին:

Յուրաքանչյուր համայնքում անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի դեկտեմբեր ամսվա ընթացքում վերը նշված ժամանակացույցին համապատասխան ընդամենը մեկ անգամ առավելագույնը 6 ժամ տևողությամբ:

Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր փաստաբան կմասնակցի քաղաքացիների մեկանգամյա ընդունելությանը համապատասխան համայնքում, որի համար ծրագրով նախատեսված ծառայության վճարը կազմում է 25.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով lyudvik.davtyan@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:

Դիմում-հայտի առարկայի տողում անհրաժեշտ է նշել այն համայնքը, որտեղ գործում է դիմող փաստաբանը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հունվարի 15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ:

 

Ծրագրի համակարգող՝                      

Լյուդվիկ Դավթյան

Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու

Հեռ.՝ +374 91 066 880

էլ. փոստ՝ lyudvik.davtyan@gmail.com



Բեռնել

Վերադառնալ