ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

10.12.2018 21:03

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հարգելի մրցույթի մասնակիցներ,

Սույնով հրապարակում ենք հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու համար 2018 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցած մրցույթների գրավոր փուլի արդյունքները:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հրապարակված տվյալներում առկա են միայն ծածկագրեր և հնարավոր չէ որոշել, թե ով է ծածկագրի հեղինակը, մրցութային հանձնաժողովը հրավիրում է մրցույթների մասնակիցներին ներկա գտնվելու ծածկագրերի և անվան ու ազգանվան նշումով աշխատանքները պարունակող կնքված արկղի բացմանը, որը տեղի կունենա 2018թ-ի դեկտեմբերի 11-ին ժամը 16։30-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում (ք. Երևան Զաքիյան 7-2 հասցեում, 4-րդ հարկ)։

 

Բեռնել մրցութային հանձնաժողովի 10.12.2018թ. թիվ 3/1-Ա որոշումը

Բեռնել քաղաքացիական ուղղվածության հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ծածկագրերի և գնահատականների ցանկը

Բեռնել քրեական ուղղվածության դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ծածկագրերի և գնահատականների ցանկը

 



Բեռնել

Վերադառնալ