ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

26.11.2018 19:04

«ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Ժնևի Հայաստան Հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը Տավուշի մարզում:

2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան (դեկտեմբերի 18-ին), Իջևան (դեկտեմբերի 19-ին), Բերդ (դեկտեմբերի 20-ին) և Նոյեմբերյան (դեկտեմբերի 21-ին) համայնքներում քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է փաստաբանների մրցույթ՝ Տավուշի մարզից (նշված համայնքներից) թվով 8 փաստաբաններ ընտրելու համար: Նշված համայնքներից յուրաքանչյուրում իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար նախատեսվում է ներգրավել երկուական փաստաբան:

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեցող քաղաքացիաիրավական ուղղվածության փաստաբանները Տավուշի մարզից:

Նախապատվությունը կտրվի Պալատի նմանատիպ ծրագրերին նախկինում չմասնակցած, ինչպես նաև համապատասխան համայնքներում գործող փաստաբաններին:

Յուրաքանչյուր համայնքում անվճար իրավաբանական խորհրդատվություն մատուցելու համար քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի դեկտեմբեր ամսվա ընթացքում վերը նշված ժամանակացույցին համապատասխան ընդամենը մեկ անգամ առավելագույնը 6 ժամ տևողությամբ:

Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր փաստաբան կմասնակցի քաղաքացիների մեկանգամյա ընդունելությանը համապատասխան համայնքում, որի համար ծրագրով նախատեսված ծառայության վճարը կազմում է 25.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարները):

 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ (էլեկտրոնային նամակ)՝ կցելով Ձեր ինքնակենսագրությունը (CV) անգլերեն և հայերեն լեզուներով՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմում-հայտերը և կից փաստաթղթերը ՀՀ փաստաբանների պալատ կարող են ներկայացվել նաև փաստաթղթային եղանակով:

Դիմում-հայտի առարկայի տողում անհրաժեշտ է նշել այն համայնքը, որտեղ գործում է դիմող փաստաբանը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի նոյեմբերի 30-ը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող փաստաբան Լյուդվիկ Դավթյանի հետ:

 

Ծրագրի համակարգող՝                      

Լյուդվիկ Դավթյան

 

Փաստաբան, իրավ. գիտ. թեկնածու

Հեռ.՝ +374 91 066 880

էլ. փոստ՝ [email protected]

 

 

 



Բեռնել

Վերադառնալ