ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

20.11.2018 11:45

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2018թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են: Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են [email protected] էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)

- լոգանքի պարագաներ (գել, օճառ…)

- Similac 2 կաթնային խառնուրդ

- BЕBI շիլաներ (каша)

- Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի)

- թաց անձեռոցիկներ

- շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)

Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում: Ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում:

Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2018 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին: Եթե ցանկանում եք ներկա գտնվել, խնդրում ենք նախապես տեղեկացնել:

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ