ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

14.09.2018 00:20

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ

13.09.2018թ, ժամը 18:30-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Արմավիրի մարզում մարզային համակարգողի 15.09.2018թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:

Տպագրվել է 70 հատ քվեաթերթիկ (67 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 07.09.2018թ. դրությամբ, և 3 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով:

Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:

Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունը սկսվում է 15.09.2018թ-ի ժամը 11:00-ից և ավարտվում է ժամը 13:30-ին, 

Արմավիր քաղաքի Հանրապետության 28 հասցեում։

 

ՀՀ փաստաբանների պալատի 
մարզային հաշվիչ հանձնաժողով



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ