ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ Է ՏՎԵԼ ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
15.08.2018 17:18Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից 31.07.2018 թվականին ստացել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, նախագծի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև Կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման հավելվածով նախատեսված տեղեկանքը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի հաշվառմամբ ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018 թվականի նիստում և արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի միաձայն հավանությանը (դրական կարծիքին):
Հատկանշական է, որ նշված նախագիծը լրամշակվել է նաև ՀՀ փաստաբանների պալատի առաջարկությունների հիման վրա, որոնք ձևավորվել են ակումբի նիստերի քննարկումների և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստերի նախկին քննարկումների արդյունքում:
Բեռնել
Վերադառնալ