ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ
20.06.2018 11:26Հարգելի փաստաբաններ,
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 07.06.2017թ. թիվ 148-Լ որոշմամբ հաստատված Երիտասարդ փաստաբանների աջակցման ծրագրով նախատեսված Աշխատասենյակից՝ 2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում օգտվելու համար կարող եք ներկայացնել հայտեր՝ մինչև 2018 թվականի հունիսի 25-ը ներառյալ:
Աշխատասենյակից օգտվելու հայտերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ հասցեում: Հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով (ստորագրված և սկանավորված տարբերակով)։ Փոստով ուղարկված հայտերը չեն համարվի ընդունված, եթե ՀՀ փաստաբանների պալատը ծրարը փաստացի ստանա 2018թ. հունիսի 25-ից հետո:
Ծրագրով ահմանված պահանջներին համապատասխանող հավակնորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցազրույցը կանցկացվի ՀՀ, ք. Երևան, Զաքիյան 7-2 հասցեում՝ 2018 թվականի հունիսի 27-ին, ժամը 11:00-ին։
Բեռնել
Վերադառնալ