ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ

02.06.2018 11:14

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ

2018 թվականի հունիսի  1-ին ՀՀ փաստաբանների պալատում բացվել էր ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ խորագրով մանկապատանեկան հեղինակային նկարների ցուցահանդես: Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Փաստաբանների պալատի հայտարարած մրցույթին մասնակցել էր 80-ից ավելի երեխա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից և Արցախից: Երեխաների երևակայությունն անսպառ էր, նրանք քննադատում էին անարդարությունը, խտրականությունը, կարգուկանոնի բացակայությունը, իրար չզիջելու տարածված սովորությունը: Շատ աշխատանքներում ոչ միայն քննադատություն էր, այլև հույս գեղեցիկ, պայծառ ապագայի, մարդասիրական օրինակների, լավատեսական գույների և քաղաքավարության տարածման հաղթանակի: Մրցութային նկարները մինչև հունիսի մեկը հրապարակվել էին սոցիալական ցանցի տարբեր հարթակներում և ոգևորող արձագանքներ էին ստացել:  Մեծահասակները քննարկել էին հատկապես երեխաների տպավորիչ երևակայությունը, հարուստ գունապնակը և հասուն մոտեցումը իրականությանը: Հայտարարվել էր նաև խաղաղության, հայրենասիրության, ընկերության մասին կարգախոսների մրցույթ:

Հունիսի մեկին Փաստաբանների պալատի մրցույթներին մասնակցած բոլոր երեխաներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր և խորհրդանշական մրցանակներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը արդարության թեմայով զրույց-դաս է անցկացրել նրանց հետ:

Երեխաներին ոգևորել և անակնկալներ են մատուցել նաև փաստաբանական  և իրավաբանական գրասենյակները:

«Կոնսիգլերի փաստաբանական գրասենյակ»-ը, «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակը, «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակը, «Զոհրաբյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակ»-ը,  ԱՐԱՏՏԱ իրավաբանական ընկերությունն իրենց ընտրած հաղթող նկարների հեղինակներին պարգևատրել են պատվոգրով և նվերներ են հանձնել: Երեխաներին նվերներով խրախուսել են նաև փաստաբան Լիանա Բալյանը, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը, Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը: Երեխաներից շատերը սիրով իրենց նկարները նվիրել են մրցանակ հանձնողներին:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ձմերուկ» մանկական ժամանցի կենտրոնի կողմից կազմակերպված մանկական տոնական համերգային շոու ծրագիրը, որին իր մասնակցությունն էր բերել Մանուկների «Մոլորակ» մանկապատանեկան վոկալ ստուդիան:Երեխաների տոնն ամբողջացրել են ծիծաղաշարժ դեկորներով ֆոտոբութը, հեքիաթի հերոսները, տոնական հյուրասիրությունն ու մեծ տորթը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ