ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ» ԾՐԱԳՐԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

01.06.2018 12:59

 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍ» ԾՐԱԳՐԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

2018 թվականի մայիսի 31-ի ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր Գործարար կառավարման մագիստրոս» (Executive Master of Business Administration) կրթական ծրագրի ղեկավարների համար նախատեսված առաջին հայալեզու մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչներին։ 
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կառույցի կառավարման մոդելին և կառավարման համակարգին, ինչպես նաև քննարկել գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում փաստաբանների դերի և գործունեության հարցերը: 
Մագիստրոսական ծրագրի խմբի ղեկավարն էր Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի (Բրյուսել) անդամ , Մերձավոր Արեւելքի Որակի Ասոցիացիայի (Դուբայ, ԱՄԷ) հիմնադիր անդամ,Լիբանանի Saint Joseph, Քուվեյթի Պարսից Ծոցի Գիտության և Տեխնոլոգիայի, Ֆրանսիայի Փարիզ 9-Դոֆին համալսարանների Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Րաֆֆի Սեմերջյանը:
Ծրագրի 25 մասնակիցներից բաղկացած խումբը առողջապահական, ֆինանսական, ապահովագրական, արդյունաբերական բնագավառների մասնագետներ էին:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է Հաաստանում փաստաբանների գործունեության հիմնահարցերը, դատական համակարգում փաստաբանի դերը և փաստաբանական միավորումների միջազգային փորձն ու հայաստանյան պրակտիկան: 
Ներկաներին հիմնականում հետաքրքրել է ներդրումների ոլորտում իրավական օժանդակության անհրաժեշտության գնահատմանն առնչվող տեղեկություններ: 
Նրանց խնդրանքով Փաստաբանների պալատի նախագահն անդրադարձել է կառավարման ընդունված կանոնների և աշխատակազմի խթանման ունիվերսալ գործիքակազմ ունենալու հարցերին:
Մագիստրոսական ծրագրի մասնակիցները շրջայց են կատարել Փաստաբանների պալատի շենքում՝ այցելելով Փաստաբանական դպրոց և Հանրային պաշտպանի գրասենյակ:


Մագիստրոսական ծրագիրը մեկնարկել է 2017թ աշնանը, տևողությունը մեկ տարի է։ Ծրագրի դասախոսական անձնակազմը միջազգային հայտնի համալսարանների շրջանավարտներ են, ինչպիսին են օրինակ՝ Bristol, Binghamton, Concordia, Harvard, Imperial College of London, Paris I Pantheon–La Sorbonne և այլն։ Դասախոսական անձնակազմը լավագույն փորձի փոխանակում է իրականացնում մասնակիցների հետ, իսկ դասավանդվող առարկաները կառավարման անհրաժեշտ և թիրախային ուղղություններն են, որոնք նպաստում են ծրագրի մասնակիցների հմտությունների զարգացմանը։ 
Ծրագիրը ներառում է նաև ամենամսյա հանդիպում-քննարկումներ (Meet the CEO) ՀՀ տարբեր ընկերությունների ղեկավարների հետ ինչպիսիք են օրինակ՝ ՀՀ կենտրոնական բանկը, Nasdaq-OMX-ը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, առաջատար բանկերի և առողջապահական կազմակերպությունների հետ։



Բեռնել

Վերադառնալ