ՎԵՏԵՐԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸԿԱԼՎԵԼ ԷԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ
11.05.2018 15:16 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան-փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին:
Ամեն տարի ՀՀ փաստաբանների պալատում հավաքվելու ավանդույթը արժևորելով՝ վետերանները նշել են, որ Հայաստանի համար այս կարևոր փոփոխությունների ֆոնին գնահատելի են նաև փաստաբանների ջանքերն ու անմիջական մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
Հին ընկերները դրվագներ են հիշել իրենց աշխատանքային համատեղ կենսագրությունից, պատերազմում տեսած զրկանքներից՝ հավելելով, որ կյանքն իր անակնկալներով է հետաքրքիր և յուրաքանչյուր դժվարություն ավելի ամուր է դարձնում մարդուն:
Վետերանները հումորով անդրադարձել են նաև իրենց տարիքում առաջ եկող առողջական խնդիրներին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դեռ երկար են ապրելու և պատրաստ են ամեն տարի ընդունել ՀՀ փաստաբանների պալատի կողմից Հաղթանակի օրվա համար կազմակերպած միջոցառման հրավերները:
Բեռնել
Վերադառնալ