ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

07.05.2018 16:00

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 7-ին թիվ 4-րդ նիստում ամփոփել է 2018 թվականի գարնանը կազմակերպած որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։

2018 թվականի գարնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել են «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի 86  շրջանավարտ (այդ թվում՝ պարզեցված կարգով վեց ամսյա ժամկետում ուսուցում անցնող շրջանավարտները)։

Որակավորման քննություններն անցկացվել են երեք մոդուլներից՝ դեոնթոլոգիա, քաղաքացիական և քրեական:

Քաղաքացիական ուղղվածության շրջանավարտները հանձնել են 3 քննություն՝ 1) դեոնթոլոգիա մոդուլից՝ խնդրիների լուծում, 2) քաղաքացիական մոդուլից՝ հայցադիմումի կազմում, 3) քաղաքացիական մոդուլից՝ վճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում:

Քրեական ուղղվածության շրջանավարտները հանձնել են 3 քննություն՝ 1) դեոնթոլոգիա մոդուլից՝ խնդրիների լուծում, 2) քրեական մոդուլից՝ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի կազմում, 3) քրեական մոդուլից՝ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի կազմում:

Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները փոխանցվել են որակավորման հանձնաժողովին ծածկագրերի (շտրիխ կոդերի) առկայությամբ, որոնցից հնարավոր չէ բացահայտել առաջադրանքի հեղինակի ինքնությունը։

Ծածկագրված առաջադրանքները փոխանցվել է առարկայական քննական հանձնախմբի յուրաքանչյուր մոդուլից մասնագիտացված երկուական անդամների, ովքեր ստուգել և գնահատել են առաջադրանքները։

Առարկայական քննական հանձնախմբի անդամների կողմից գնահատված առաջադրանքները որակավորման հանձնաժողովին վերադարձվելուց հետո, գումարվել է նիստ և որակավորման հանձնաժողովն գնահատել է գրավոր առաջադրանքները և ըստ ծածկագրերի գնահատել է դրանք:

2018թ. մայիսի 7-ին ժամը 17:30 (ք.Երևան, Զաքյան 7-2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ) հրավիրված շրջանավարտների ներկայությամբ բացվելու են արկղերը, որոնց մեջ պարունակում են քննություն հանձնողներին նույնականացնող մյուս առաջադրանքները:

Որակավորման քննությունները չեն հանձնել  20 աշխատանքների հեղինակներ։

Որակավորման քննություններին տարբեր օրերին չեն ներկայացել ընդհանուր 3 շրջանավարտներ:

 

ԲԵՌՆԵԼ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի մայիսի 7-ի N 04-02-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ


Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

Բեռնել միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ

Բեռնել հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

Բեռնել վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը



Բեռնել

Վերադառնալ